-
16.06.2014|
15:29
Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն օրերս մարդաշատ էր: Թանգարանային գիշերը լավագույնս ներկայացնելու համար երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանին շնորհվեց պատվոգիր:
-
13.06.2014|
18:41
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երկրակեղևի հաստ շերտի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորությամբ, գտնվում է հսկայական ջրային պաշար։
-
06.06.2014|
13:24
«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»,-ասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի` մայիսի 23-ին կայացրած թիվ 13Ա որոշման եզրակացության մեջ:
-
04.06.2014|
17:14
Բնապահպանության նախարարությունը «բնավերման» նախարարություն է: Այս մասին ասվել է բնապահպանների և լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
-
31.05.2014|
12:42
Ավստրալիայի և Ֆիլիպինների հետազոտողները հայտնաբերել են մի բույս, որն իր մեջ կարողանում է կուտակել նիկել: Գիտնականների հայտնաբերած բույսը` Rinorea niccolifera, ունի 1,5-1,8 մետր բարձրություն , 3-13 սմ տրամագիծ և մեկսանտիմետրանոց փոքր պտուղներ:
-
22.05.2014|
11:31
Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների համայնքներում «Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի» ծրագրի շրջանակներում ստեղծվել են էկոակումբներ, որոնց անդամները վեր են հանում իրենց բնակավայրերի բնապահպանական, էկոբազմազանության խնդիրները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։
-
06.05.2014|
12:45
Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստ:
-
06.05.2014|
00:33
Ազգային ժողովի նախորդ քառօրյայում, ինչպես բնապահպաններն են նշում, կատարվեց հանցագործություն Սևանա լճի հանդեպ: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվեց 96 կողմ, 14 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
-
03.05.2014|
12:49
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
-
28.04.2014|
15:36
Էկոլոգիական հասարակական դաշինքը ուղերձով դիմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) Սեւանա լճի հարցով: Ուղերձում ասված է. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 23.04.2014թ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, դեմ է հանդես եկել Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարելու ՀՀ Կառավարության հունվարի 30-ի որոշմանը և կոչ է արել Ադեմիային արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է: